
Իմ Մասին
Ես Հայկն եմ։ Ավելի քան 15 տարի է, ինչ զբաղվում եմ թրեյդինգով և ավելի քան 8 տարի՝ կրիպտո շուկաներում։ 2008-ից մինչև 2021 թվականը ղեկավարել եմ ավելի քան 10 միլիոն դոլարի ներդրում՝ այդ թվում մասնավոր ներդրումային ընկերությունների, ընտանեկան ֆոնդերի և իմ սեփական միջոցները։ Աշխատել եմ ինչպես ֆոնդային բորսաներում, ֆորեքս, այնպես էլ կրիպտո շուկաներում։ Իմ հիմնական մոտեցումը հիմնված է առաջարկի և պահանջարկի մակարդակների վերլուծության վրա՝ թույլ տալով գտնել բարձր հավանականությամբ մուտքի կետեր։
Սակայն բրոքերային ընկերության կողմից խաբվելուց և ավելի քան կես միլիոն դոլար կորցնելուց հետո, որոշեցի դադարել թրեյդինգով զբաղվել։ Բայց հիմա վերադարձել եմ՝ նոր ուժով ու նպատակով։ Սկսել եմ ընդամենը $2,000-ից և նպատակ եմ դրել՝ 2 տարվա ընթացքում հասնել $2.5 միլիոնի՝ օգտագործելով օրական 1-2% աճի ռազմավարությունը, որը հիմնված է առաջարկի և պահանջարկի մակարդակների վերլուծության վրա։
Իմ կայքում, դասընթացներում, սոցիալական էջերում ես կիսվում եմ վերլուծություններով, սիգնալներով, նորություններով, թրեյդինգի տարբեր գործիքներով, որոնք ես ինքս օգտագործում եմ թրեյդինգում։ Ու այս ամենը, և՛ անվճար, և՛ վճարովի տարբերակով արդեն հասանելի է ձեզ համար։
Եթե ցանկանում եք և պատրաստ եք պրոֆեսիոնալ թրեյդինգով զբացվել, հասկանալ շուկան ու հասնել կայուն արդյունքների՝ միացեք մեր խմբին։
My Trading Philosophy
Supply & Demand
I focus on identifying institutional order flow through supply and demand imbalances—the true driving force behind significant price movements.
Risk Management
Precise position sizing and strategic stop placement come before profit targets. Preserving capital is essential for long-term success in volatile markets.
Trading Psychology
Mastering emotional discipline and developing a structured trading plan creates consistency that technical analysis alone cannot achieve.