Օգտագործման Պայմանները
Վերջին թարմացում՝ 2025թ. հունիս
HaykTrading.am կայքը տրամադրում է անվճար և վճարովի կրթական նյութեր կրիպտոարժույթների և թրեյդինգի վերաբերյալ, ներառյալ՝ դասընթացներ, վերլուծություններ, սիգնալներ և այլ կրթական բովանդակություն։
1․ ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ
Մեր բոլոր ծառայություններն ու բովանդակությունը նախատեսված են միայն կրթական նպատակներով։ Մենք չենք տրամադրում ֆինանսական կամ ներդրումային խորհրդատվություն։ Ձեր կողմից կայացվող բոլոր ներդրումային որոշումների պատասխանատվությունը լիարժեքորեն Ձեր վրա է։
2. ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
«Մեր ծառայությունները նախատեսված են միայն 18 տարին լրացած անձանց համար։»
3. ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Վճարովի ծառայությունները ներառում են պրեմիում դասընթացներ, սիգնալներ, մենթորություն, օֆլայն դասընթացներ, և այլ բաժանորդագրությամբ բովանդակություն։ Գումարի վերադարձ չի իրականացվում։ Խնդրում ենք համոզված լինել ձեր որոշման մեջ մինչև գնում կատարելը։
4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
HaykTrading-ը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխելու, ընդլայնելու կամ դադարեցնելու ծառայությունները՝ առանց նախապես ծանուցման։
5. ՕԳՏԱՏԵՐԻ ՀԱՇՎԻ ԿԱՍԵՑՈՒՄ
Մենք իրավունք ունենք կասեցնելու կամ դադարեցնելու օգտատիրոջ հասանելիությունը մեր ծառայություններին՝ կանոնների խախտման, ոչ պատշաճ վարքի կամ անօրինական գործունեության դեպքում։
6․ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Մենք հարգում ենք ձեր անձնական տվյալները և երբեք չենք տրամադրում դրանք երրորդ կողմի առանց Ձեր համաձայնության։ Տես մանրամասները մեր Գաղտնիության Քաղաքականության բաժնում։
7. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայքում ներկայացված բոլոր դասընթացները, վիդեոնյութերը, նկարները և գրավոր բովանդակությունը պաշտպանված են հեղինակային իրավունքով։ Արգելվում է դրանց կրկնօրինակումն ու տարածումը առանց HaykTrading-ի գրավոր թույլտվության։
8․ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Այս պայմաններն ու դրույթները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Բոլոր վեճերը ենթակա են լուծման միայն ՀՀ իրավասու դատարաններում։
9․ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
HaykTrading-ը չի կրում պատասխանատվություն ձեր ներդրումային կորուստների կամ շահույթի համար։ Ցանկացած վերլուծություն կամ սիգնալ ներկայացված է միայն որպես կրթական նյութ։
Եթե շարունակեք օգտագործել կայքը՝ նշանակում է համաձայն եք այս պայմաններին։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Տելեգրամյան ալիքում կամ կայքի կապի բաժնում։