ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վերջին թարմացում՝ 2025թ. հունիս
HaykTrading.am կայքում և մեր սոցիալական հարթակներում (Telegram, YouTube, Instagram և այլն) հրապարակված ամբողջ բովանդակությունը բացառապես կրթական և ինֆորմացիոն բնույթ ունի։ Տեղադրված վերլուծությունները, սիգնալները, կարծիքները, դասընթացները և տեսանյութերը արտահայտում են մեր անձնական փորձն ու դիտարկումները և չեն հանդիսանում ֆինանսական կամ ներդրումային խորհրդատվություն։
ԲԱՐՁՐ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Կրիպտոարժույթներով թրեյդինգը և ներդրումները բարձր ռիսկեր են պարունակում, ներառյալ՝ կապիտալի ամբողջական կորուստը։ Նախքան որևէ ներդրում կատարելը կամ շուկայում մուտք գործելը՝ Դուք պարտավոր եք կատարել Ձեր սեփական վերլուծությունը կամ խորհրդակցել լիցենզավորված ֆինանսական խորհրդատուի հետ։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
HaykTrading-ը պատասխանատվություն չի կրում որևէ ֆինանսական կորստի, եկամտի բացթողման, սխալ որոշման կամ այլ վնասի համար, որը կարող է առաջանալ մեր բովանդակության հիման վրա կայացված գործողություններից։
Ձեր թրեյդինգային կամ ներդրումային բոլոր որոշումները կատարվում են Ձեր ռիսկով։
ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կայքի և մեր ծառայությունների օգտագործմամբ Դուք հաստատում եք, որ ամբողջությամբ հասկանալի է, որ մենք ֆինանսական խորհրդատու չենք, և Դուք անձամբ եք պատասխանատու Ձեր կողմից կայացվող բոլոր ֆինանսական որոշումների համար։
ԿԱՊ ՉՈՒՆԵՆՔ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՀԵՏ
HaykTrading-ը որևէ կերպ կապ չունի Binance-ի, Bybit-ի կամ այլ կրիպտո բորսաների հետ։ Բոլոր հարթակները, լոգոները և հղումները պատկանում են իրենց համապատասխան սեփականատերերին և օգտագործվում են բացառապես ինֆորմացիոն նպատակներով։
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Կայքի օգտագործմամբ Դուք համաձայնվում եք վերը նշված բոլոր կետերին։
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր Տելեգրամյան ալիքին։